Пятница, 10.04.2026, 04:05 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Каталог файлов

Главная » Файлы » Мои файлы

Ֆուտբոլային ամենակոպիտ խաղերի տասնյակ (վիդեո)
[ Скачать с сервера (38.9 Kb) ] 07.04.2011, 20:15
1. Հարլանդ Շումախեր. 1982 թ. Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպում Գերմանիայի և Ֆրանսիայի միջև: Գերմանացի դարպասապահ Շումախերը անյպիսի հարված է հասցնում իր դեմ մեն մենակ դուրս եկած Բատիստոնին, որ վերջինիս պատգարակով դուրս են բերում խաղադաշտից:
2. Գոյկոիչեա. Իսպանիայի Պրեմիեր լիգայի 1983/84 թթ. մրցաշրջանի հանդիպում Բարսելոնայի և Ատլետիկ Բիլբաոյի միջև: Վերջինիս ֆուտբոլիստ Գոյկոիչեան ետևից այնպիսի սահանկում է անում հանրահայտ Մարադոնային, որի պատճառով ֆուտբոլի լեգենդը չորս ամիս չի կարողացել դուրս գալ խաղադաշտ:
3. Նեյլ Սիմփսոն. Շոտլանդիայի առաջնության Աբերդին-Ռեյնջերս հանդիպման ժամանակ, Նեյլ Սիմփսոնը այնպիսի վնասվածք է հասցնում հյուրերի հարձակվող Յան Դուրանդին, որ վերջինից 2.5 տարի է պահանջվում ապաքինվելու և խաղադաշտ դուրս գալու համար:
4. Բենջամին Մասինգ. 1990 թ. Աշխարհի առաջնության Կամերուն-Արգենտինա հանդիպման ժամանակ, աֆրիկացի ֆուտբոլիստ Մասինգն այնպիսի կոպիտ ձևով փորձեց կանգնեցնել հանրահայտ Կանիջային, որ նույնիսկ իր խաղակոշիկը դուրս եկավ: Հատկանշական է, որ ողջ հանդիպման ընթացքում աֆրիկյան ընտրանին շատ կոպիտ էր գործում, ինչը կարող եք տեսնել տեսանյութում:
5. Ռոյ Քին. Մանչեսթերյան դերբիի ժամանակ, Յունայթեդի լեգենդներից Ռոյ Քինն այնպիսի կոպիտ խախտում է կատարում Իգ Հաալանդի նկատմամբ, որի պատճառով վերջինս կարող էր հրաժեշտ տալ ֆուտբոլին: Հետաքրքիր է, որ հետագայում, Քինն իր ինքնակենսագրության մեջ խոստովանել է, որ դիտավորյալ է կատարել այդ խախտումը:
6. Միդու. Եգիպտոի հավաքականի ֆուտբոլիստը պարզապես ջախջախում է մրցակցին, այն էլ ոչ մի արժեք չունեցող եգիպտական մի թիմի հետ ստուգողական խաղում: Ով գիտե ի վերուստ տրված պատիժ է թե ոչ, սակայն փաստ, որ Միդուն արդեն երկար տարիներ տառապում է այդ դեպքից հետո ստացած վնասվաքներից:
7. Բեն Թաստեր. Ճշմարտությունն այն է, որ Սիթիի այդ ֆուտբոլիստը վատ համբավ ունի Անգլիայում: Այս դրվագում նա ոչ միայն արմունկով ուժեղ հարված հասցրեց մրցակցին, այլ նաև նրան սեղմեց գովազդային վահանակի վրա:
8. Մարտին Թեյլոր. Հավանաբար շատերդ կհիշեք այդ դրվագը, որտեղ Բիրմինգհեմի ֆուտբոլիստ Թեյլորը չափազանց կոպիտ է խաղում Արսենալի այն ժամանակների ֆուտբոլիստ Էդուարդոյի նկատմամբ, ով այժմ հանդես է գալիս Դոնեցկի Շախտյորում:
9. Աքսել Վիտսել. Բելգիայի առաջնության Անդերլեխտ-Ստանդարտ հանդիպման ընթացքում, Վիտսելի չափազանց խաղի արդյունքում պարզապես դեֆորմացվում է Մարտին Վասիլևսկիի ոտքը:Զարմանալին այն է, որ Վիտսելը դեռ զարմանում է, որ մրցավարն իրեն հեռացնում է խաղադաշտից:
10. Դե Յոնգ. 2010 թ. Աշխարհի առաջնության եզրափակչի Իսպանիա-Հոլանդիա հանդիպման ընթացքում, Մանչեսթեր Սիթիի կոպիտ խաղով աչքի ընկնող ֆուտբոլիստ Դե Յոնգը, պարզապես կարատեի հնարքով, հարվածում է Խաբի Ալոնսոյին և գետին տապալում նրան:
Категория: Мои файлы | Добавил: Cristiano-777
Просмотров: 264 | Загрузок: 50 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]