Главная » 2011»Март»24 » ՆՈՅԵՐ.«ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՔԻՉԸ ՀԱՐԲԱԾ ԼԻՆԵՍ, ՈՐ ԲԱՑ ԹՈՂՆԵՍ ՕԶԻԼԻ ՊԵՍ ԽԱՂԱՑՈՂԻՆ»
22:28
ՆՈՅԵՐ.«ՊԵՏՔ Է ԱՄԵՆԱՔԻՉԸ ՀԱՐԲԱԾ ԼԻՆԵՍ, ՈՐ ԲԱՑ ԹՈՂՆԵՍ ՕԶԻԼԻ ՊԵՍ ԽԱՂԱՑՈՂԻՆ»
Գերմանական «Շալկե 04-ի» ավագ Մանուել Նոյերը հայտարարել է, որ մինչ հիմա զարմանում է իր ակումբի ղեկավարության վրա, որը ժամանակին չի գնահատել Մեսութ Օզիլի տաղանդը, ով հիմա փայլում է «Ռեալի» կազմում:
«Ես կուզենայի, որ մեր թիմի կազմում լիներ Մեսութ Օզիլը, ինչպես նաև Իլկայ Գյունդոգանը, ով հիմա խաղում է «Նյուրնբերգում»: Երբ տեսնում եք այս խաղացողների խաղամակարդաը, չեք կարող չբարկանալ ղեկավարության վևա: Ամենաքիչը պետք է հարված լինեին, որ բաց թողնեին նման խաղացողների»:
Նշենք, որ 2006 թվականին 18 տարեկանում Մեսութ Օզիլը իր նորամուտը նշեց «Շալկեի» կազմում, բայց չկարողանալով հաստատվել գելզենկիրխենյան ակումբի հիմնական կազմում, նա հեռացավ «Վերդեր» 2008 թվականին, իսկ ահա 2010-ին նրան գնեց «Ռեալը»` աշխարհի առաջնությունում գերմանացու ֆանտաստիկ խաղից գերված: