Главная » 2011»Март»24 » ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՄԻԱՆԳԱՄԻՑ 3 ԱԿՈՒՄԲՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԳԱԳՈՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
22:16
ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅԻ ՄԻԱՆԳԱՄԻՑ 3 ԱԿՈՒՄԲՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԳԱԳՈՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
«Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Էվերտոնը» ցանկանում են ձեռք բերել հենակետային կիսապաշտպան Ֆերնանդո Գագոյին.
«TalkSport» ռադիոկայանի համաձայն, այս 3 ակումբներն ամռանը կփորձեն ձեռք բերել արգենտինացի կիսապաշտպանին:
Գագոն այս մրցաշրջանի ընթացքում շատ խնդիրների պատճառով չի կարողանում իր տեղը գտնել Ժոզե Մոուրինյոյի թիմի հիմնական կազմում, և դա կարող է դառնալ գլխավոր պատճառը հեռանալու համար:
Ֆուտբոլիստն ունի դեռ 2 տարվա պայմանագիր «Ռեալի» հետ, սակայն, եթե որևէ ակումբ նրա համար վճարի 10 մլն. ֆունտսթերլինգ, դժվար թե մադրիդյան ակումբը հրաժարվի վաճառել նրան:
Իսպանական ԶԼՄ-ները ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար առաջացած պայքարում ֆավորիտ են համարում «Լիվերպուլին», սակայն նաև նշվում է, որ Հարի Ռեդնապը և Դավիդ Մոյեսը, ովքեր իրենց հերթին գլխավորում են «Տոտենհեմը» և «Էվերտոնը» հեշտ չեն հանձնվի 25 ամյա ֆուտբոլիստին գնելու մտքից: