Ինչպես հայտնում են իսպանական ԶԼՄ-ները ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգան (LFP) ու մի շարք ակումբներ ցանկանում են ընդդիմանալ ֆեդերացիային ու տեղի իշխանություններին` չանցկացնելով հերթական տուրը, որը նախատեսված է անցկացնել ապրիլի 2-ին ու 3-ին: Պատճառը այն է, որ երկրի իշխանությունները որոշել են, որ ամեն տուրից մեկ խաղ պետք է անվճար հիմունքներով հեռարձակվի հանրային հեռուստատեսություններից մեկով: Այսպիսով այդ խաղին մասնակից թիմերը չեն կարողանա ստանալ հեռուստատեսային իրավունքների վաճառքից ստացվող գումարի իրենց բաժինը այդ խաղի համար:
Հիմա նրանք շատ լուրջ են մտադրված: Բայց առաջ է եկել մեկ խնդիր: «Վիլյառեալը», «Ատլետիկ Բիլբաոն», «Ռեալ Սոսյեդադը», «Սարագոսան», «Էսպանյոլը», «Սևիլիան» ու «Մալագան» դեմ են արտահայտվել այս որոշմանը ու դիմել են ֆեդերացիա, որ իրենց խաղերը անպայման կայանան` խնդրելով նշանակել մրցավարներ:
Մյուս ակումբները, այդ թվում և «Ռեալը», ընդունել են LFP-ի դիրքորոշումը: Տուրը չեղյալ հայտարարելու դեպքում «Ռեալ»-«Սպորտինգ» խաղը չի կայանա ապրիլի 2-ին, այլ կկայանա ապրիլի 9/10-ին: Այսպիսով ամբողջ խաղացանկը առաջ է տեղափոխվում մեկ շաբաթով:
Այդ թվում և լա լիգայի էլ Կլասիկոն, որը նախապես ծրագրավորված էր անցկացնել ապրիլի 16-ին, կարող է կայանալ ապրիլի 23-ին` գավաթային կլասիկոյից 3 օր անց: Եվ այդ դեպքում տեղի կունենա ամենահետաքրքիրը: Գավաթի եզրափակիչ խաղում պարտված թիմը ստիպված կլինի «Բեռնաբեուում» չեմպիոնական միջանց պատրստել հաղթողի համար: Նման միջանցք միայն մեկ անգամ է եղել: 2007 թվականին Բերնդ Շուստերի «Ռեալը», որը արդեն իսկ հռչակվել էր երկրի չեմպիոն նախքան Կլասիկոն, արժանացավ այդ պատվին:
Եվ այս ամենը կայանալու դեպքում առաջնությունը կավարտվի ոչ թե մայիսի 22-ին, այլ հունիսի 11-ին, քանի որ այդ ընթացքում` մայիսի 28-ին պլանավորված է նաև ՉԼ եզրափակիչը: