Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Март » 25 » ԼԱՍ.«ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԱՅՍՏԵՂ ՈՒ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՕԳՆԵԼ «ՌԵԱԼԻՆ» ՆՎԱՃԵԼ ՇԱՏ ՏԻՏՂՈՍՆԵՐ»
18:11
ԼԱՍ.«ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԱՅՍՏԵՂ ՈՒ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՕԳՆԵԼ «ՌԵԱԼԻՆ» ՆՎԱՃԵԼ ՇԱՏ ՏԻՏՂՈՍՆԵՐ»
 Այսօր առավոտյան կայացած մարզումից հետո Լաս Դիարան պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ ուրախ է թիմում, բացի այդ հավատացրել է, որ իրենք կցուցադրեն իրենց լավագույն որակները «Բարսելոնային» գավաթի եզրափակչում հաղթելու համար:

«Մենք պատրաստվում ենք շատ կարևոր խաղեր անցկացնել: Ապրիլը մեզ համար լավ քննություն կլինի: Ցանկանում ենք փոխել մեր դրությունը «Բարսելոնայի» հետ»:

«Ես շատ երջանիկ եմ: Ավելի երջանիկ, քան առաջ էի: Ես ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ ու ուզում եմ օգնել թիմին նվաճել տիտղոսներ»:

«Միշտ էլ դժվար է խաղալ «Բարսելոնայի» հետ, բայց մենք խաղալու ենք գավաթային եզրափակիչ նրանց դեմ, որը փորձելու ենք հաղթել»:

«Իգուաինը շատ լավ է: Նա թիմի համար շատ կարևոր խաղացող է, և ես հուսով եմ, որ նա որքան հնարավոր է շուտ կվերադառնա: Նա շատ երջանիկ է ու երևում է, որ նա այլևս ոչ մի ֆիզիկական խնդիր չունի»:

«Մենք կարող ենք հաղթել բոլոր մրցաշարերում ու դրա համար ենք պայքարելու: Մենք այսպես էլ շարունակելու ենք»:

«Ես այստեղ եմ երկուսուկես տարի, այնպես որ բնական է, որ ես հասկանում եմ իսպաներեն: Ես շատ լավ հասկանում եմ, թե մարդիկ ինչ են խոսում»:

Просмотров: 199 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 ELENA  
0
APRES LASS JAN

1 MaryHiguain  
0
apres LAs jan!!!!

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]