Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Март » 26 » ՄԱՐՍԵԼՈՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՂԸ ՉԻ ՊԱՏԺՎԻ
13:00
ՄԱՐՍԵԼՈՅԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՂԸ ՉԻ ՊԱՏԺՎԻ
 Իսպանական լիգան «Ատլետիկոյին» չի պատժի երկրպագուների' «Ռեալի» հետ խաղի ժամանակ'1:2,  մրցակցի պաշտպան Մարսելոյի հասցեին հնչեցրած ռասիստական բացականչությունների համար: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:


Բռնությունների հարցով հանձնաժողովն այսօրվա նիստի ժամանակ այս դեպքը քննության չի առել, սակայն որոշել է այնուամենայնիվ պատժել ակումբին: Պատճառ դարձել են երկրպագուների տրիբունայից հայտնաբերված գարեջրի հինգ շշերը: «Ատլետիկոն» 37 հազար եվրոյով կտուգանվի: Ակումբին նաև պարտադրվել է կանխել «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտ ալկոհոլի մուտքը:


Հիշեցնենք, որ տանտերերի երկրպագուները Մարսելոյին անվանել էին կապիկ, ինչպես նաև մահ էին «ցանկացել» Քրիշտիանու Ռոնալդուին: Հանդիպման մրցավար Ֆերնանդո Վիտիենեսը և անվտանգության հարցերով կոորդինատորն այս բացականչությունները չեն ներառել իրենց գրառումներում:  

Просмотров: 195 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 ELCR-7  
0
IAAAAAAAA NENCC KAROXAA HASNEMM ISPANIAAA RONALDOISS MAHHH APUSHNERINN TESEQQQ angry

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]