Главная » 2011»Март»26 » ՄՐՑԱԿԻՑ | ՌԵԴՆԱՊ.«ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԻՐ ՓՈԽԱՐԵՆ»
20:48
ՄՐՑԱԿԻՑ | ՌԵԴՆԱՊ.«ՄՈՈՒՐԻՆՅՈՅԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԻՐ ՓՈԽԱՐԵՆ»
Չեմպիոնների լիգայի 1/4 փուլի վիճակահանությունից հետո Ժոզե Մոուրինյոն շատ կարճ բնութագրեց Հարի Ռեդնապի աշխատանքը «ադամանդյա» բառով: Իսկ հիմա Հարի Ռեդնապն է խոսել Մոուրինյոյի մասին:
The Sun-ի հետ զրույցում «Տոտենհեմի» մարզիչը գովեստի խոսքեր է հղել Մոուրինյոյի հասցեին. «Նա շատ մեծ կիրք ունի դեպի ֆուտբոլը, ինչը և քարոզել է իր խաղացողներին, որոնք նույնպես մեծ կիրքով են խաղում: Նա, ով մտածում է, որ նա լավ մարզիչ չէ, մոլորված հիմար է: Նա մեծ ֆուտբոլային գիտելիքներ ունի ու մեծ տաղանդ ունի իր թիմից առավելագույնը քաղելու համար»,- նշել է նա:
«Անգլիական ֆուտբոլը կորցրեց ինչ որ բան, երբ 4 տարի առաջ նա հեռացավ «Չելսիից», իսկ հիմա, երբ նա վերադառնա, մենք նրան կընդունենք գրկաբաց: Միայն շատ քիչ թիմեր կարող են նրան հրավիրել նրա տրանսֆերային արժեքի ու ստացած աշխատավարձի պատճառով»,- եզրափակել է Ռեդնապը: