Главная » 2011»Март»26 » «ՌԵԱԼԸ» ԱՄԵՆԱԼԱՎՆ Է ԱՆԱՌԻԿ ՊԱՀՈՒՄ ԴԱՐՊԱՍԸ ՈՂՋ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
21:25
«ՌԵԱԼԸ» ԱՄԵՆԱԼԱՎՆ Է ԱՆԱՌԻԿ ՊԱՀՈՒՄ ԴԱՐՊԱՍԸ ՈՂՋ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
«Ռեալը» գլխավորում է IFFHS-ի կողմից TOP5 ճանաչվախ առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) թիմերի միջև դարպասը անառիկ պահելու ցուցակը: Թիմը անցկացրած 45 խաղերից 25-ում անառիկ է պահել իր դարպասը:
«Ռեալը» Չեմպիոնների լիգայի բոլոր 4 տնային խաղերում գոլ բաց չի թողել, իսկ ամբողջ տարվա ընթացքում 45 խաղ է անցկացրել ու 25-ում գոլ չի ընդունել: Սա լավագույն արդյունքն է TOP5-ը ներկայացնող 98 թիմերի մեջ:
«Բարսելոնան» ու «Ման. Սիթին» եզրափակում են լավագույն եռյակը համապատասխանաբար 24 և 23 անգամ դարպասները անառիկ պահած խաղերում: Նրանց հաջորդում են «Նապոլին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Բորուսիա Դորտմունդը», «Միլանը», «Մարսելը», «Չելսին»:
ԼԱՎԱԳՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
ԹԻՄ
ԽԱՂԵՐ
ԱՌԱՆՑ ԳՈԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ
ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
45
25
Բարսելոնա
47
24
Մանչեսթեր Սիթի
49
23
Նապոլի
42
22
Մանչեսթեր Յունայթեդ
46
21
Լիվերպուլ
46
20
Բ. Դորտմունդ
37
18
Միլան
40
18
Մարսել
41
18
Չելսի
42
18
Թվերը խոսում են բառերի փոխարեն: «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 խաղերից 6-ում գոլ չեն ընդունել, Copa del Rey-ում` 5 խաղերում, իսկ Լա Լիգայում` 29 խաղերից 14-ում: