Главная » 2011 » Март » 27 » ԱՍՏՂԵՐԸ
|
AS-ը ներկայացնում է խաղացողների, ովքեր շատ մեծ շանսեր ունեն ապագայում «Ռեալի» հիմնական թիմում խաղալու համար: Նրանք բոլորը չեմպիոնական «Խուվենիլ Ա-ի» խաղացողներ են:Պաչեկո. Մոուրինյոն նրա խաղը շատ է հավանում Նա 18 տարեկան է: Արդեն 4 տարի Վալդեբեբասում է, որտեղ եկել է «Սև Աղեղ» թիմից: Նա բավականին բարձրահասակ է (1.87 մետր), բայց լավ է խաղում նաև ոտքերով: Դուդեկի վնասվածքի պատճառով նա երկու անգամ Մոուրինյոյի կողմից հայտավորվել է խաղերի` «Սարագոսայի» ու «Սպորտինգի» հետ, որպեսզի ալընտրանք լինի Կասիլյասին ու Ադանին: Դերիկ. Պաշտպանության ղեկավարը 18 տարեկան է, նիգերիական ծագում ունի, բայց ծնվել է Մադրիդում, իսկ վերջերս խաղացել է մինչև 17 տարեկանների հավաքականում: Կենտրոնական պաշտպան է, շատ ամուր է ֆիզիկապես ու շատ ճկուն է, նրա կուռքը Ֆերնանդո Հիերոն է, 2002 թվականից գտնվում է թիմում (9 տարեկանում ընդունվել է «Բենխամին» թիմի կազմ): Խեսեի հետ միաժամանակ նրա պայմանագիրը երկարաձգվել է: Ագուսա. մահացու փլեյմեյքերը 18 տարեկան է: «Խուվենիլ Բ-ում» նա կենտրոնական կիսապաշտպան էր (մեդիացենտրո), բայց երբ Տորիլին «Խուվենիլ Ա-ում» փոխարինեց Սելադորը, Ագուսան տեղափոխվեց նրա մոտ որպես թլեյմեյքեր (մեդիապունտա): Նա սկսել է Կոռնելայի ակադեմիայում, իսկ 2008-09 մրցաշրջանում նրան նկատել է «Ռեալը»: Հիմա նրան հետևում են «Բլեքբեռն Ռովերսի» ու «Ֆուլհեմի» սկաուտները: Խեսե. Մեծ հույսեր 18 տարեկան է: Ի ծնե տաղանդավոր այս խաղացողը իսկական հանճար է: Մորատայի հետ մեկտեղ համարվում է ակումբի ապագան: Նա արդեն խթել է 17 գոլ: Նա խաղում է մինչև 19 տարեկանների ազգային հավաքականում, իսկ Մոուրինյոն նրան բազմիցս հրավիրել է մարզումների: Անգլիայի պրեմյեր լիգյաի շատ թիմեր նրանով էին հետաքրքրվում, բայց Խեսեն ու ակումբը երկարաձգեցին պայմանագիրը մինչև 2014 թվականը:
|
|
Просмотров: 210 |
Добавил: Cristiano-777
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|