Հետազոտությունից հետո պարզվել է, որ Մարսելոյի մոտ կողը չի կոտրվել: Նա այսօր չի խաղալու ընկերական խաղում, այդ իսկ պատճառով ակումբը խնդրել է հավաքականին, որ Մարսելոյին բաց թողնեն:Շարունակվում է լարված մնալ «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի միջև հարաբերությունները Մարսելոյի ստացած վնասվածքից հետո: Մադրիդից ցանկանում են, որ խաղացողը վերադառնա Մադրիդ ու բուժվի հենց այնտեղ, իսկ բրազիլացիները նշում են, որ չնայած խաղալու անկարողությանը խաղացողը պետք է ներկա լինի տրիբունայում:
Մարսելոն վնասվածք էր ստացել մարզման ժամանակ Ռենատո Աուգուստոյի հետ բախման արդյունքում: Ժամ առ ժամ ցավերը մեծանում էին ու մտավախություն կար, որ նրա մոտ կոտրվել է կողը: Կեսօրին մոտ Մարսելոն Լոնդոնի հիվանդանոցներից մեկում ռենտգենային հետազոտություն կատարեց, որ պարզեր վնասվածքի աստիճանը:
Դրանից հետո լավ նորություն եղավ Բրազիլիայի հավաքականի ու հատկապես «Ռեալի» համար: Խաղացող իմոտ կողը չէր կոտրվել: Բայցևայնպես հարվածը շատ ուժեղ է եղել ու այսօր Մարսելոն չի օգնի իր հավաքականի Շոտլանդիայի հետ ընկերական խաղում:
Խաղացողը միանգամից այդ մասին հայտնել է ակումբին: «Ռեալի» ղեկավարությունը ապացույցները ձեռքին խնդրել են, որ խաղացողը վերադառնա Մադրիդ, որ անհապաղ սկսի վերականգնումը: Ակումբը չի ուզում մեկ օր ավել սպասել ու ուզում է միանգամից սկսել Մարսելոյի վերականգնումը: Եթե «Ռեալի» խաղը մեկ օր շուտ չկայանա, ապա Մարսելոն կկարողանա մասնակցել խաղին:
Այս մրցաշրջանում Մարսելոն Ժոզե Մոուրինյոյի համար շատ կարևոր խաղացող է: Եթե կողը կոտրված լիներ, ապա խաղացողը չէր խաղա մոտ մեկ ամիս` ապրիլը, որը համարվում է ամենակարևոր ամիսը ակումբի համար, քանի որ որոշվում է նրա ճակատագիրը Լա լիգայում ու Չեմպիոնների լիգայում, բացի այդ կայանալու է գավաթային եզրափակիչը: 2006 թվականին «Ռեալ» գալուց հետո Մարսելոն հիմա իր ամենաորակյալ խաղն է ցուցադրում ու իր վրա է հրավիրել հավաքականի գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսի ուշադրությունը: Առաջնությունում նա այս տարի խաղացել է 27 խաղ (2346 րոպե) ու խփել է երկու գոլ. «Էսպանյոլի» հետ խաղում նա խփեց միակ գոլը ու հաղթանակ պարգևեց թիմին, ինչպես նաև գրավեց «Մալագայի» դարպասը (7-0): ՉԼ-ում մասնակցել է բոլոր 8 խաղերին (631 րոպե) ու խփել է մեկ գոլ «Լիոնի» դարպասը: Copa del Rey-ում մասնակցել է 8 խաղերից 6-ին (395 րոպե):