Главная » 2011»Март»28 » Ժոզե Մոուրինիոն կարող էր գլխավորել Անգլիայի հավաքականը
22:28
Ժոզե Մոուրինիոն կարող էր գլխավորել Անգլիայի հավաքականը
Ֆրանսիական Equipe-ին տված հարցազրույցում, Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բացահայտել է, որ Չելսիից հեռանալուց հետո, քիչ էր մնացել գլխավորեր Անգլիայի հավաքականը, սակայն նշել է, որ երկար մտածելուց հետո՝ հրաժարվել է ընդունել առաջարկը:
«Քիչ էր մնացել գլխավորեի Անգլիայի հավաքականը: Վերջին պահին սկսեցի կրկին մտածել, որ եթե գլխավորեմ մի հավաքական, այդ դեպքում պետք է անցկացնեմ մեկ խաղ ամսվա մեջ, իսկ մյուս օրերին՝ նստեմ գրասենյակում և հետևեմ հանդիպումների: Պետք է սպասեի մինչև ամառ՝ Եվրոպայի առաջնության համար, իսկ հետո երկար ժամանակ անց՝ Աշխարհի առաջնության: Ո՛չ, դա ինձ համար չէ»:
«Այդպես, վերջին պահին, մերժեցի համաձայնությունը և նախընտրեցի սպասել հարմար հնարավորության, որպեսզի գլխավորեմ որևէ ակումբ, որը կունենա մեծ նպատակներ: Եվ գտա՝ դա Ինտերն էր»,- մասնավորապես ասել է Մոուրինիոն