Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Март » 29 » ԿԱՅԱՑԱՎ ՇԱԲԱԹՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶՈՒՄԸ
20:26
ԿԱՅԱՑԱՎ ՇԱԲԱԹՎԱ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶՈՒՄԸ
 

Ժոզե Մոուրինյոն անցկացրեց այս շաբաթվա երկրորդ մարզումը, որին մասնակցեց նաև Սերխիո Կանալեսը, ով հինգշաբթի օրը խաղացել էր Իսպանիայի Մ-21 տարեկանների հավաքականում: Կանտերանոներ Խուան Կառլոսը ու Ալեքս Ֆերնանդեսը միացել էին առաջին թիմի 8 խաղացողներին, ովքեր մասնակցեցին մարզմանը:

Իգուաինը, Գրաներոն, Ադեբայորը, Կանալեսը, Լասը, Պեդրո Լեոնը, Դուդեկը, Ադանը ու երկու կանտերանոները սկսեցին մարզումը Ռուի Ֆարիայի ղեկավարությամբ կայացած նախավարժանքից:

Երեկ կայացած մարզումը անցկացնելով առանց վազքի վարժությունների` Կրիշտիանու Ռոնալդուն սկսեց ձախ ազդրի վնասվածքից ապաքինման պրոցեսի երկրորդ փուլը, որը իր մեջ ներառում է անհատական աշխատանք ու ռեադապտացիա: Գագոն մարզվում էր խոտածածկին բոլորից առանձին:

Նշենք, որ Իգուաինը մասնակցել է ամբողջ մարզմանը ու ոչ մի խնդիր չի ունեցել:

 

 

 

 

 


Просмотров: 214 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]