«Տոտենհեմի» կիսապաշտպանը կարող է բաց թողնել «Սանտիագո Բերնաբեուում» կայանալիք հանդիպումը:
Անգլիական ակումբը «Ռեալի» հետ առաջին հանդիպումից առաջ կորցնում է ևս մեկ ֆուտբոլիստի: Նախորդ շաբաթ պարզ էր դարձել, որ թիմի առաջատարներից մեկի` Բեյլի մասնակցությունը ՉԼ-ի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը նույնպես գտնվում է հարցականի տակ:
Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ահարոն Լենոնը վերջին մարզումների ժամանակ վնասել է ոտքի մկանային հատվածը, ինչը կարող է ստիպել նրան բաց թողնել ապրիլի 5-ին կայանալիք հանդիպումը: