Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Март » 29 » ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԲԵՆԶԵՄԱՆ ԿԱՐՈՂ Է ԼԱՎ ԽԱՂԱԼ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
20:29
ՄՈՈՒՐԻՆՅՈ.«ԲԵՆԶԵՄԱՆ ԿԱՐՈՂ Է ԼԱՎ ԽԱՂԱԼ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
 Ժոզե Մոուրինյոն այս անգամ հայտնվել է 1903 թվականից հրատարակվող ֆրանսիական հայտնի L'Equipe հանդեսի շապիկին: Հանդեսի հետ բացառիկ հարցազրույցում Ժոզեն քննարկում է իր մարզչական կարիերան, աշխատանքը «Ռեալում» ու Կարիմ Բենզեմայի էվոլուցիան:

«Նախքան «Լիոնի» հետ խաղը ես իմ խաղացողներին ասացի, որ իմ հաղթած երկու ՉԼ գավաթները ոչ մի նշանակություն չունեն այս խաղից առաջ այնքանով, որքանով որ նշանակություն չունեն ֆրանսիական թիմի հետ նախորդ ձախորդությունները: Իմ թիմը անցավ մյուս փուլ, քանի որ այս մրցաշրջանում ավելի լավն է ու ավելի կարգապահ»:

«Ամեն ոք կարող է տեսնել, որ Բենզեման հիմա ավելի լավ խաղացող է: Նա շատ մեծ առաջընթաց գրանցեց, քանի որ ես նրանից շատ բան եմ պահանջում: Ես նրան խնդրեցի այլ վերաբերմունք ցույց տալ: Նախքան այստեղ գալս ինձ պատմել էին, որ նա շատ փակ մարդ է, բայց հենց առաջին օրվա ընթացքում ես տեսա շատ խելացի, լավ ու ինտեգրվելու պատրասը տղայի: Կարևոր խաղացող դառնալու ճանապարհին նրա գլխավոր խոչընդոտը այն մեծ միլիոններն էին, որ նրա համար վճարվել էին: Դա այն կարծիքի հակապատկերն էր, որին ես էի հակված: Ես նրան ասացի, որ շատ աշխատելը, պահպանողականությունը ու կենտրոնացվածությունը նրան մեծ խաղացող կդարձնեն: Այդ օրվանից հետո նա շատ մեծ առաջընթաց է ունեցել ու հիմա հասկանում է, որ իրոք դա էր ճիշտ ուղին»:

«Մենք գնեցինք Ադեբայորին, քանի որ նա թիմին պետք էր, այլ ոչ թե Բենզեմայի կյանքը ավելի դժվարացնելու համար: Նա միշտ փոխհատուցել է խաղադաշտում, երբ ես նրան դուրս էի հանում խաղադաշտ: Կարիմը արդեն տղա չէ, այլ տղամարդ: Նա կարող է շատ տարբեր առաջադրանքներ կատարել: Նա կարող է խաղալ ամենուրեք` ամեն դիրքում: Ես սիրում եմ այս տիպի խաղացողներին: Նա իրավունք ունի շեղ հարվածներ կատարել դեպի դարպասը, բայց իրավունք չունի կորցնել կենտրոնացվածությունը, ագրեսիվուոյթւնը, իրավունք չունի քիչ համագործակցել խաղընկերների հետ թիմի խաղի կազմակերպման մեջ, նա պետք է ավելի խորը գնա հարձակման մեջ ու մասնակցի գնդակը խլելուն»:

«Ֆլորենտինո Պերեսը ու ես միասին աշխատում ենք արդեն 9 ամիս: Ե´վ ակումբը, և´ ես արդեն սովորել ենք միասին աշխատելուն, բայց առաջնային բանը, որ կատարելագործվել է, մեր միասնաբար աշխատելու կարողությունն է: Ես ինքս շատ գոհ եմ այն աշխատանքից, որ մենք կատարել ենք: Ամեն մի թիմ կհամաձայնի ինձ հետ, որ մարզչի աշխատանքը միայն թիմին տրամադրելու, մարզումները անցկացնելու ու խաղերին պատրաստվելու մեջ չի կայանում: Թիմերը ինձ հետ պայմանագիր են ստորագրում որպես մարդ ու որպես մարզիչ: Ամենակարևորը թիմի հաջողության մեջ հավատն է»:

«Ես սիրում եմ օգնել իմ երեխաներին տնային հանձնարարությունները կատարելիս, բացի այդ սիրում եմ սրճել կնոջս հետ: Մենք ուզում ենք լինել նորմալ ընտանիք: Մեզ համար շատ կարևոր է ունենալ այն կյանքը, որը մարդիկ անվանումեն «նորմալ կյանք»: Բայց մի կողմից էլ դա դժվար է, քանի որ մեզ համար հեշտ չէ ամռանը ընտանիքով գնալ ծովափ ու զբոսնել, շրջել խանութներով կամ գնալ տղայիս խաղը դիտելու»:

Просмотров: 229 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 MetRons  
0
JAN BENZEMA JAN DU ES REALI APAGAN EV RONS

1 Cristiano-777  
0
HAMADZAYNEM MOUR JAN

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]