Главная » 2011»Март»29 » ՎԱԼԴԱՆՈ.«ՄԵՆՔ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ»
20:31
ՎԱԼԴԱՆՈ.«ՄԵՆՔ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ»
Էստեբան Գրաներոն ու գործադիր տնօրեն Խորխե Վալդանոն կիսվել են իրենց կարծիքնեփրով կապված ապրիլ ամսի խաղացանկի հետ: Վալդանոն նաև մեկնաբանել է բասկետբոլի թիմի հնարավորությունները եվրոլիգայում:
Էստեբան Գրաներո. «Մենք անհամբերությամբ սպասում ենք ապրիլի մեկնարկին, քանի որ շատ որոշիչ խաղեր են կայանալու: Մենք ամեն ինչ կանենք այդ առաջադրանքները կատարելու համար ու անհամբերությամբ ենք սպասում պայքարի վերսկսմանը: Ամենակարևորը նույն ոգևորվածությամբ խաղալն ու շատ աշխատելը շարունակելն է: Մենք ուզում ենք շարունակել այն շատ լավ մեկնարկը, որը ունենք վերջին հատվածում: Մենք պետք է այսպես շարունակենք ու անենք մեր տնային աշխատանքը մինչև մայիս»:
Խորխե Վալդանո. «Ես ուզում եմ, որ թիմը ամեն մրցաշրջանում ապրիլ ամսին լինի այսքան ոգևորված: Մենք նպատակ ունենք հաղթել բոլոր երեք մրցաշարերում էլ ու շատ ոգևորված ենք այդ առիթով»:
«Կարծում եմ, որ բասկետբոլի թիմի համար դժվար բարդ կլինի դուրս գալ եվրոլիգայի մյուս փուլ: Քառորդ եզրափակչի բոլոր խաղերը (քառորդ եզրափակիչները կայանում են 5 խաղով, իսկ այժմ կայացել է 2 խաղ - խմբ. մեջբերում) առայժմ ընթացել են շատ անհաշտ պայքարում: Դժվար է հաղթել երկու խաղ անընդմեջ: Եկեք սպասենք ու կտեսնենք, թե արդյոք կկարողանանք հաղթել մեկ կամ երկու խաղ Վալենսիայում, որ գոհացնենք մեր երկրպագուներին: Այս թիմը ցանկանում է պայքարել մինչև վերջ ու հաղթել գավաթը, ինչը մեզ շատ է օգնում»: