Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Март » 29 » ԿԱՆԱԼԵՍ.«ՆԱՅՈՒՄ ԵՄ ՇՈՒՐՋՍ ՈՒ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ»
20:37
ԿԱՆԱԼԵՍ.«ՆԱՅՈՒՄ ԵՄ ՇՈՒՐՋՍ ՈՒ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ»
 Մարզումից հետո Սերխիո Կանալեսը զրուցել է լրագրողների հետ ու խոսել է «Ռեալում» անցկացրած օրերի մասին: Բացի այդ նա պատմել է, թե ինչպես է թիմը նախապատրաստվում առաջիկա խաղին:

«Սա ինձ համար դժվար տարի էր, բայց ես երջանիկ եմ, քանի որ շատ բան եմ սովորում: Ապագայում այս մեկ տարին ինձ շատ մեծ օգուտ կբերի»:

«Ես նպատակամղված եմ աշխատել իմ ներկայիս թիմակիցների հետ, Մոուրինյոյի հետ, այս մարզչական շտաբի հետ ու ամենքի հետ, ով ներկայացնում է «Ռեալը»: Ինձ համար հեշտ չէ, բայց ես շատ բան եմ սովորում: Գիտեմ, որ ինչ հիմա եմ անում, ապագայում ինձ շատ պետք կգա: Այս խաղացողների հետ մարզվելը ու երբեմն դաշտ դուրս գալը ինձ շատ է օգնում հասունանալ»:

«Ես նայում եմ շուրջս ու տեսնում եմ աշխարհի լավագույն խաղացողներին: Սա հիանալի թիմ է: Դժվար է այստեղ խաղալ: Հիմա շատ բան է դրված կոնին մեր թիմի համար, ու իմ կողմից ագահություն կլինի մտածելը մյուս տարի ինձ սպասվող հաջողությունների մասին: Մենք պետք է տրամադրվենք «Սպորտինգի» հետ խաղի ու մեր եկրպագուներին երջանկացնելու վրա: Մենք ուզում ենք հաղթել մեր բոլոր խաղերը. սա այն է, ինչ ես ու ամբողջ թիմը ցանկանում է, անկախ նրանից, թե շատ կխաղամ կամ քիչ: Ես պետք է փորձեմ շարունակել մարզվել ջանասիրաբար ու տալ այն ամենը, ինչով կարող եմ օգնել թիմին»:

«Իգուաինը ֆանտաստիկ մարզավիճակում է ու ես վստահ եմ, որ շատ թիմեր հենց հիմա կուզենային նրան ձեռք բերել: Նա կարող է դառնալ այն լավագույն ձեռքբերումը մրցաշրջանի վերջնամասում, ում մասին ակումբը երազում է»:

«Լիգայի ֆեդերացիան ու ակումբների ղեկավարները պետք է որոշեն, թե արդյոք կկայանա շաբաթ օրվա խաղը: Մենք պատրաստվում ենք այդ խաղին ու կշարունակենք պատրաստվել այնքան ժամանակ, մինչև չհաստատվի կամ չմերժվի տուրի չեղարկումը»:

«Իսպանիայի մինչև 21 տարեկանների թիմը, որ խաղալու է ԵՎՐՈ2011-ում, ունի շատ տաղանդավոր երիտասարդ խաղացողներ: Ես ուզում եմ լինել նրանց թվում, քանի որ դա մեծ փորձ է, բայց գիտեմ, որ դժվար կլինի ինձ համար, եթե չհրավիրվեմ հավաքական: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, նրանք հիանալի մրցաշար կանցկացնեն»:

 

 

 

 

 

Просмотров: 224 | Добавил: Cristiano-777 | Теги: RealMadrid.am | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 MetRons  
0
CANALES JAN JISHT ES

1 Cristiano-777  
0
APRES CANALES JAN

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]