Главная » 2011»Март»30 » Հնարավոր է, որ Կարիմ Բենզեման բաց թողնի Սպորտինգի եւ Տոտենհեմի հետ հանդիպումները
22:46
Հնարավոր է, որ Կարիմ Բենզեման բաց թողնի Սպորտինգի եւ Տոտենհեմի հետ հանդիպումները
Հնարավոր է , որ Մադրիդի "Ռեալի" ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման բաց թողնի Խիխոնի "Սպորտինգի" հետ` Իսպանիայի առաջնության եւ Լոնդոնի "Տոտենհեմի" հետ` Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումները:
Բենզեման ազդրի վնասվածք է ստացել իր ազգային հավաքականի կազմում` Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական խաղի ժամանակ: Բուժզննումը պարզել է, որ ֆուտբոլիստի ստացած վնասվածքը լուրջ վնասվածքների շարքից չէ, սակայն հավանական է, որ Բենզեման բաց կթողնի 10 օր, տեղեկացրել է իսպանական Marca-ն: