Главная » 2011»Март»31 » Դի Ստեֆանո. Բարսելոնային հաղթելը պատվի հարց է
21:05
Դի Ստեֆանո. Բարսելոնային հաղթելը պատվի հարց է
Մադրիդի "Ռեալի” հեղինակավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն ընդգծել է "Բարսելոնայի” հանդեպ հաղթանակի կարևորությունը:
Իսպանական "Marca"-ին տված հարցազրույցի ժամանակ դոն Ալֆրեդոն ասել է, որ այս մրցաշրջանում անպայման պետք է հաղթել կատալոնացիներին:
"Այս մրցաշրջանում "Բարսելոնայի” հետ հանդիպումները շատ բարդ են լինելու: Դա բնական է, քանի որ կապտանռնագույնները շատ ուժեղ են և ցանկանում են հաղթել բոլոր մրցաշարերում: Գվարդիոլայի սաները շատ հաջող են հանդես գալիս, բայց նրանց հաղթելը "Ռեալի” համար պատվի հարց է”, - ասել է դի Ստեֆանոն