Главная » 2011»Март»31 » Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում այլեւս չեն հնչելու Շակիրայի երգերը
21:08
Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտում այլեւս չեն հնչելու Շակիրայի երգերը
"Ռեալի" և "Բարսելոնայի" դարավոր հակամարտությունը այն աստիճանի է սրվել "Սուպերկլասիկոյից" առաջ, որ "Ռեալի" ղեկավարությունը արգելել է "Սանտիագո Բերնաբեոյում" խաղերից առաջ հնչեցնել աշխարհահռչակ կոլումբիացի երգչուհի Շակիրայի երգերը: Եվ սա արվում է այն բանի պատճառով, որ Շակիրան հանդիպում է "Բարսելոնայի" և Իսպանիայի հավաքականի առաջատար պաշտպան Խերարդ Պիկեի հետ: "Ռեալը" այդ կերպ ցանկանում է ցույց տալ, որ ոչ մի կերպ չի կարող կապված լինել "Բարսելոնայի" հետ: Հատկանշական է, որ Շակիրան երկրպագում է "Ռեալին"