Главная » 2011»Апрель»1 » Վալդանո. Պեպեի պայմանագրի հարցը հետաձգվել է մինչև մայիսին
17:06
Վալդանո. Պեպեի պայմանագրի հարցը հետաձգվել է մինչև մայիսին
Մադրիդի Ռեալի գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հաստատել է այն տեղեկությունը, որ մինչև մրցաշրջանի ավարտը, թիմի պորտուգալացի պաշտպան Պեպեի հետ պայմանագիրը չի երկարացվի:
Goal.com-ը տեղեկացնում է, որ այն խոսակցությունները, թե շուտով Ռեալը և Պեպեն երկարաձգելու են պայմանագիրը՝ չեն համապատասխանում իրականությանը: Նշվում է, որ Արքայական ակումբը մտադիր չէ ընդունել ֆուտբոլիստի՝ աշխատավարձի բարձրացման պահանջները:
«Պեպեի հետ պայմանագրի երկարաձգման հարցը հետաձգված է մինչև մայիս: Մենք հույս ունենք, որ ֆուտբոլիստը կմնա Ռեալում»,- ասել է Վալդանոն: