Մադրիդի "Ռեալի" արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը ընդգրկված է Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում շաբաթ օրը կայանալիք Խիխոնի "Սպորտինգի" հետ հանդիպման հայտացուցակում:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով, արգենտինացի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չէր գալիս 2010թ.-ի նոյեմբերի վերջից:
Իսպանիայի Պրիմերայի ընթացիկ առաջնությունում Գոնսալո Իգուաինը "Ռեալի" կազմում անց է կացրել 12 խաղ եւ դարձել 7 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտակա մի քանի խաղերի ընթացքում "Ռեալին" չեն կարողանա օգնել թիմի մյուս երկու հարձակվողները` պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ ֆրանսիացի Կարիմ Բենզեման: