Главная » 2011»Апрель»1 » Դի Ստեֆանո. Մոուրինյոն հավն է, իսկ ֆուտբոլիստները` նրա ճուտիկները
19:40
Դի Ստեֆանո. Մոուրինյոն հավն է, իսկ ֆուտբոլիստները` նրա ճուտիկները
Մադրիդի "Ռեալի” պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն իսպանական Marca-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն չպետք է հեռացվի իր պաշտոնից նունիսկ այն դեպքում, եթե թիմը ոչ մի տիտղոս չնվաճի: Դոն Ալֆրեդոյի կարծիքով, պորտուգալացի մասնագետը չպետք է պատասխան տա թիմի անհաջող արդյունքի համար, հաղորդում է championat.ru-ն:
"Մոուրինյոն մեղավոր չէ թիմի պարտությունների համար: Հաղթում կամ պարտվում են ֆուտբոլիստները, այլ ոչ մարզիչը: Պարզապես նա դաշտից դուրս անում է այն ամենը, ինչ կարողանում է: Ես ինքս էլ եղել եմ մարզիչ և բազում դժվար պահեր եմ ապրել: Մարզիչը հավն է, իսկ ֆուտբոլիստները` նրա ճուտիկները: Նա միշտ պետք է լինի իր ճուտիկների հետ և հոգա նրանց մասին”, - ասել է դի Ստեֆանոն: