Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 1 » » ՀԻԳՈՒԱԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ NIKE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ>>
22:23
» ՀԻԳՈՒԱԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ NIKE ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ>>
 Արգենտինացի հարձակվող Գոնսալո Հիգուաինը պայմանագիր է ստորագրել NIKE ընկերության հետ,և այժմ Պիպիտաի ելույթ կունենա այս ընկերության խաղակոշիկով:Հիշեցնենք,որ Հիգուաինը «Ռեալ» գալու պես պայմանագիր ստորագրեց Adidas ընկերության հետ:

Թեպետ գերմանական ընկերությունը այլևս չի համագործակցում արգենտինացու հետ,բայց միաժամանակ համագործակցում են «Ռեալ»-ի մյուս ֆուտբոլիստների հետ`Բենզեմայի,Ալոնսոյի,Կակայի,Գրաներոյի,Ադեբայորի և Ադանի հետ:

Իսկ NIKE ընկերությունը համագործակցում է Ռոնալդուի,Մարսելոյի,Օզիլի և Ռամոսի հետ:

Միայն թիմի ավագ Իկեր Կասիլիասն է,ով համագործակցում է Reebok-ի հետ:Պեպեն և Գարայը համագործակցում են Umbro-ի հետ:
Просмотров: 198 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]