Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոն, ով փետրվարին ավարտեց ֆուտբոլիստի իր կարիերան, շաբաթ օրը ներկա կգտնվի իր նախկին ակումբի խաղին, որը Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում հյուրընկալելու է Խիխոնի "Սպորտինգին":
Համաշխարհային ֆուտբոլի երբեմնի աստղին հնարավորություն կտրվի նաեւ այդ խաղում կատարելու առաջին հարվածը: Բացի այդ, Ռոնալդոյին կնվիրվի նաեւ 1925թ.-ից ի վեր "Ռեալի" հանդերձարանի դիմաց գտնվող արձանի փոքրացված կրկնօրինակը:
- Անհամբերությամբ եմ սպասում իմ նախկին խաղընկերների հետ հանդիպմանը, ինչպես նաեւ ցանականում եմ զգալ մարզադաշտի լեփ-լեցուն տրիբունաներում գտնվող երկրպագուների ներկայությունը, - Ռոնալդոյի խոսքերն է մեջբերել "Ռոյթերս" գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2002-ից մինչեւ 2007 թվականները Ռոնալդոն հանդես էր գալիս "Ռեալի" կազմում: Այդ ընթացքում "Ռեալի" կազմում անցկացրած բոլոր մրցաշարերում բրազիլացի հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 226 անգամ, որոնցում դարձել է 151 գոլի հեղինակ: