Տոտենհեմի ֆուտբոլիստներ Վիլիամ Գալլասն ու Գարեթ Բեյլը կարող է բաց թողնեն Ռեալի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումը:
Այդ երկու առաջատար ֆուտբոլիստները հաստատ չեն մասնակցելու այսօր, Պրեմիեր լիգայի շրջանակներում կայանալիք Ուիգանի հետ հանդիպմանը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը, խոսելով Բեյլի և Գալլասի՝ Ռեալի հետ հանդիպմանը մասնակցելու հավանականության մասին, նշել է, որ հարցի վերջնական պատասխանը պարզ կլինի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայանալիք հանդիպումից առաջ միայն: