Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 3 » Իգուաինը երջանիկ է խաղադաշտ վերադառնալու համար
14:37
Իգուաինը երջանիկ է խաղադաշտ վերադառնալու համար
 Մադրիդի Ռեալի հարձակվող Գոնսալո Իգուաինը, շուրջ չորսամսյա բացակայությունից հետո, երեկ առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը ենթարկվել էր մեջքի վիրահատության և շատերը կարծում էին, որ նրա համար մրցաշրջանն ավարտված է, սակայն արգենտինացին գերազանցեց բոլոր սպասելիքները և կարողացավ շուտ վերականգնվել:

Սպորտինգի հետ հանդիպումից հետո նա հանդես է եկել հարցազրույցով և նշել, որ երջանիկ է կրկին իրեն ֆուտբոլիստ զգալու համար: 

«Ինձ շատ լավ եմ զգում: Համարում էին, որ ինձ համար մրցաշրջանն ավարտված է, սակայն ես ապացուցեցի, որ ամեն ինչ չէ, որ պայմանավորված է վիճակագրությամբ: Ոչ ոքի հետ չէի պայքարում, պարզապես ցանկանում էի ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ իմ օգտին լուծել այս հարցը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել թիմի մարզչական կազմին, խաղընկերներիս և երկրպագուներին: Երջանիկ եմ, որ կրկին ինձ զգացի ֆուտբոլիստ, չնայած պարտություն կրեցինք»,- մեջբերում է Իգուաինի խոսքերը Marca-ն:

Просмотров: 187 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 MaryHiguain  
0
Higusssssssssss,jansss,nor eir ekel,bayc eli lav er!!!!!Aytenc araj sharzhvi,HIGSSSSSSSS

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]