Главная » 2011 » Апрель » 4 » Մոուրինիոն համաձայն է նաև ոչ-ոքիին
15:33 Մոուրինիոն համաձայն է նաև ոչ-ոքիին |
Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն, անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Տոտենհեմի կայանալիք առաջիկա հանդիպմանը և նշել, որ առաջին հանդիպման համար վատ չէ նաև ոչ-ոքի արդյունքը, միայն թե պատասխան հանդիպմանը հասցնեն շարք վերադառնալ թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստները:«Իսպանիայի առաջնության վերջին խաղում մենք չհասանք անհրաժեշտ արդյունքի, սակայն դա չի նշանակում, որ այդպես կլինի նաև Տոտենհեմի հետ հանդիպմանը» «Ես վստահ եմ, որ Տոտեհեմի հետ խաղում, մենք կցուցադրենք բոլորովին այլ ֆուտբոլ, որը կապահովի անհրաժեշտ արդյունք: Գոլազուրկ ոչ-ոքին, սեփական հարկի տակ հանդիպմանը, սարսափելի չի լինի: Մինչև անգամ 1:1 հաշիվը մեզ համար կլինի ձեռնտու արդյունք: Գլխավորն այն է, որ թիմի մի քանի խաղացողներ հասցնեն վերականգնվել մինչև պատասխան հանդիպումը»: Հիշեցնենք, որ Ռոնալդոյի, Բենզեմայի և Մարսելոյի մասնակցությունը՝ Տոտենհեմի հետ հանդիպմանը, խիստ կասկածի տակ է:
|
|
Просмотров: 194 |
Добавил: Cristiano-777
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|