Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 4 » Վենգեր. Տոտենհեմի և Ռեալի հնարավորությունները հավասար են
19:27
Վենգեր. Տոտենհեմի և Ռեալի հնարավորությունները հավասար են
 Արսենալի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ Տոտենհեմը և Մադրիդի Ռեալը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու հավասար հնարավորություններ ունեն:



Ֆրանսիացի մասնագետը գիտի, թե ինչպես է պետք խաղալ 9 անգամ Եվրոպայի չեմպիոն ճանաչված թիմի հետ Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: 2005/06թթ. մրցաշրջանում Վենգերն ու իր տղաները հաղթել էին Մադրիդում 1:0 հաշվով, իսկ սեփական հարկի տակ ոչ-ոքի էին խաղացել, այնուհետև հասել էին եզրափակիչ, որտեղ էլ զիջել էին Բարսելոնային, հաղորդում է  terrikon.com-ը: 

 

Ռեալ-Տոտենհեմ դիմակայությունում հակառակորդ թիմերի հնարավորությունները հավասար են, - հայտարարել է Վենգերը բրիտանական "The Independent",թերթին տված հարցազրույցի ժամանակ, - ոչ ոք անպարտելի չէ: Եթե ամեն ինչ լավ լիներ, ապա հնարավոր կլիներ նույնիսկ 

Բարսելոնային դուրս թողնել հետագա պայքարից: Եթե մենք շարունակեինք մրցել 11-ն ընդդեմ 11-ի մինչ խաղի ավարտը, ապա անպայման առաջ կանցնեինք: Առաջին խաղն իսպանացիներն անցկացնում են սեփական հարկի տակ, և դա առավելություն է տալիս լոնդոնցիներին, որոնք շատ ուժեղ են սեփական դաշտում: Այս զույգը պայքարը շարունակելու հավասար հնարավորություններ ունի:  

Просмотров: 190 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]