Այսօր կայացած մարզումից առաջ, Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատասխանել է լրագրողների հարցերին:Լրագրողներին, առաջին հերթին, հետաքրքրել է ամենահրատապ հարցը, թե ինչ վիճակում են գտնվում Ռոնալդոն և Մարսելոն. «Չգիտեմ: Անհրաժեշտ է փոքր-ինչ սպասել: Մարզումից հետո կունենամ ցանկը (այն ֆուտբոլիստների, որոնք պետք է խաղան): Բենզեման հաստատ չի խաղալու»:
Սպորտինգից կրած պարտությունից հետո, ընդհատվել է անընդմեջ պարտությունների ռեկորդային շարքը. «Պետք է մտածել Չեմպիոնների լիգայի մասին, որն աշխարհի լավագույն մրցաշարն է: Մենք չպետք է մտածենք առաջնությունում կրած պարտության հետևանքների մասին: Մեր մտքերը միայն Տոտենհեմի հետ են»:
«Մադրիդի Ռեալը արդեն քանի տարի է հանդես չի եկել քառորդ եզրափակիչում, իսկ Բեռնաբեուն քանի տարիներ՝ այդպիսի մակարդակի հանդիպում»
Մոուրինիոն խոսել է նաև Ռեդնապի մասին. «Հարրին իմ ընկերն է, ում մասին միայն լավը կարող եմ ասել: Շատ ուրախ եմ նրա համար: Երբ ես Անգլիայում էի աշխատում, նա չուներ այդպիսի հնարավորություններ, սակայն այժմ նա կառուցում է հիանալի թիմ: Կարծում եմ, որ նա կհասնի հաջողության»:
Պորտուգալացին անդրադարձել է նաև Գարեթ Բեյլին. «Առաջիններից մեկն եմ եղել, որ ասել եմ, թե Բեյլը կդառնա հիանալի ֆուտբոլիստ: Այն ժամանակ նա դեռ ճանաչված չէր եվրոպական ֆուտբոլում: Նա դեռ երիտասարդ է և ունի վիթխարի պոտենցիալ»:
Մոուրինիոն առանձնացրել է նաև լոնդոնյան ակումբի հոլանդացի կիսապաշտպան Ռաֆայել Վան Դեր Վարտին, ով ժամանակին հանդես է եկել Արքայական ակումբում. «Նա լավ ֆուտբոլիստ է և ուրախ եմ, որ Անգլիայում նրա մոտ ամեն ինչ լավ է դասավորվել: Նա կարող էր հանդես գալ նաև մեզ մոտ, սակայն ընդունեց իր որոշումը, իսկ մենք ընտրեցինք Կակային և Օզիլին»:
AS-ը հաղորդում է, որ Ռոնալդոն և Մարսելոն մարզումներին մասնակցել են, այնպես որ, ինչպես երևում է, նրանք կմասնակցեն Տոտենհեմի հետ հանդիպմանը: Իսկ Անխել Դի Մարիան չի մարզվել, ինչը բավականին նվազեցնում է նրա մասնակցության հնարավորությունները: