Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 5 » Ժոզե Մոուրինյո. Եթե ես չհասնեմ եզրափակիչ, ապա թող այնտեղ հայտնվի Ռեդնապը
16:21
Ժոզե Մոուրինյո. Եթե ես չհասնեմ եզրափակիչ, ապա թող այնտեղ հայտնվի Ռեդնապը
 Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտումՉեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի` "Տոտենհեմի" հետ այսօր կայանալիք խաղի մասին:

- Եկավ Չեմպիոնների Լիգայի մասին մտածելու հերթը: Շատ թիմեր կցանկանային խաղալ այս խաղում, սակայն ոչ բոլորը դա կարող են անել: Շատ տարիներ են անցել այն պահից, ինչ "Ռեալը" խաղում էր Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում, իսկ "Սանտյագո Բեռնաբեուն" ընդունում էր այդ փուլի հանդիպումները: Ով էլ որ խաղա քառորդ եզրափակիչում, նա պարտավոր է գիտակցել այս ամենը:

  Չեմպիոնների Լիգայում սեփական հարկի տակ ոչ ոքի խաղալը լավ արդյունք է, առավել եւս եթե հաշիվը 0-0 է: Հարի Ռեդնապն իմ ընկերն է: Ես շատ ուրախ եմ նրա համար, քանի որ երբ ես աշխատում էի Անգլիայում, նա չուներ այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունի հիմա: Եթե ինձ բախտ չի վիճակված հասնելու մինչեւ եզրափակիչ, ապա թող այնտեղ հայտնվի Ռեդնապը: Նա հաջողությամբ կարող էր կատարել նաեւ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները:

  Ռաֆայել վան դեր Վարտը ճիշտ վարվեց` ընտրելով հենց "Տոտենհեմը": Ես ուզում եմ, որ ֆուտբոլիստները երջանիկ լինեն: Հուսով եմ, որ նա այժմ երջանիկ է: Վան դեր Վարտը  մեզ եւս պետք կգար, սակայն այդպիսին էր նրա որոշումը, իսկ մենք էլ մեր հերթին, ձեռք բերեցինք Մեսութ Օզիլին, - Մոուրինյոյի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Просмотров: 229 | Добавил: Cristiano-777 | Теги: Uefa.com | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]