Главная » 2011 » Апрель » 5 » Բրոնզետտի. Դե Ռոսսին Ռեալ չի գնա
16:30 Բրոնզետտի. Դե Ռոսսին Ռեալ չի գնա |
Իտալացի ֆուտբոլային հայտնի գործակալ Էրնեստո Բրոնզետտին վստահ է, որ Մադրիդի Ռեալը չի պատրաստվում ամռանը ձեռք բերել Ռոմայի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսիին:«Դե Ռոսսիին՝ Ռեալի հետ կապող խոսակցություններում ճշմարտություն չկա: Դանիելեն՝ հրաշալի կիսապաշտպան է, սակայն Մոուրինիոն արդեն ունի Գագոյին և Խաբի Ալոնսոյին, որոնք հիանալի ֆուտբոլիստներ են և հանդես են գալիս նույն դիրքում»,- մեջբերում է Բրոնզետտիի խոսքերը Mediaset Premium-ը: Հիշեցնենք, որ վերջերս շատ է խոսվում, թե Արքայական ակումբը պատրաստվում է գնել Դանիելե Դե Ռոսիին, տեղեկացրել էինք նաև, որ ֆուտբոլիստի համար պայքարում է նաև Մանչեսթեր Յունայթեդը: Հավելենք, որ Ռոմայի ֆանատները ակցիաներ են անցկացնում և փորձում են համոզել Դե Ռոսսիին, որպեսզի չլքի Հռոմը:
|
|
Просмотров: 197 |
Добавил: Cristiano-777
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|