Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 5 » Ժոզե Մոուրինյոն և Հարի Ռեդնապը խաղից առաջ
16:36
Ժոզե Մոուրինյոն և Հարի Ռեդնապը խաղից առաջ
 Ժոզե Մոուրինյո-Երկար տարիներ են անցել, ինչ "Ռեալը" խաղացել է "Չեմպիոնների լիգայի" խաղարկության այս էտապում: Շատ թիմեր կցանկանային խաղալ 1/4-րդ եզրափակչում, սակայն դա քչերին է տրված: "Չեմպիոնների լիգայում" ոչ ոքին տանը` մանավանդ 0:0 հաշվով, վատ արդյունք չէ: Ես ուրախ եմ իմ ընկերոջ` Հարի Ռեդնապի համար: Այն ժամանակ, երբ ես մարզում էի "Չելսին", Ռեդնապը իր տրամադրության տակ չուներ այսքան բարձրակարգ խաղացողներ: Եթե ես չհայտնվեմ եզրափակչում, ապա կցանկանամ, որ հենց նրա թիմը խաղա "Ուեմբլիում": Ռաֆայել վան Դեր Վարտը ճիշտ որոշում կայացրեց` ընտրելով "Տոտենհեմը": Նա երջանիկ է Անգլիայում, թեպետ կարող էր շատ օգուտ բերել մեր թիմին: Դա վան Դեր Վարտի որոշումն էր, և ես հարգում եմ այն:

Հարի Ռեդնապ-Հանդիպումը շատ ծանր է լինելու: "Ռեալի" կազմում բոլորը ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են: Ինչ վերաբերում է Բեյլին, ապա նա մարզվում է ընդհանուր թիմի հետ, և ֆիզիկական պատրաստվածությունը ևս լավն է: Եթե ամեն ինչ նորմալ լինի, ապա Բեյլը կխաղա "Ռեալի" դեմ, ինչը մեզ շատ օգուտ կտա: Կփորձենք խնդիրներ առաջադրել "Ռեալին", և ավելի հանգիստ մեկնել Լոնդոն: "Ռեալը" այնպիսի թիմ է, որը կարող է մրցակցի հարկի տակ ևս հասնել ցանկալի արդյունքի: Մենք խնդիրներ ունենք պաշտպանությունում: "Ռեալը" հարձակվողական թիմ է, բայց մենք ևս չենք պատրաստվում ողջ խաղը պաշտպանվել: Մեզ գրավիչ ֆուտբոլ է սպասվում:
Просмотров: 214 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]