Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 5 » Ռոնալդո vs Բեյլ
16:45
Ռոնալդո vs Բեյլ
 Օրերս, Տոտենհեմի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը հայտարարեց, որ այժմ, իր թիմի երիտասարդ և տաղանդավոր աստղ Գարեթ Բեյլի տրանսֆերն ունի նույն արժեքը, որքան Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոյինն է: Այդ պատճառով, ինչպես նաև, այսօր կայանալիք Ռեալ-Տոտենհեմ հանդիպումը հաշվի առնելով,real-fc.do.am-ը ցանկանում է ներկայացնել այդ երկու հիանալի ֆուտբոլիստներին և փոքր-ինչ համեմատություն անցկացնել նրանց միջև:

Ֆուտբոլային ներկա աշխարհում, Քրիստիանո Ռոնալդոն և Գարեթ Բեյլը, իրավամբ, համարվում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից: Նրանք արագ են, տեխնիկապես գրագետ, ֆիզիկապես ուժեղ, սակայն ո՞րն է նրանց առանձնահատկությունը և ինչ կարելի է սպասել նրանցից այսօրվա հանդիպման ընթացքում:

Բեյլը հզոր է եզրում...

Գարեթ Բեյլը, Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում, եզրերից ամենաշատն է գնդակ «կախել» տուգանային հրապարակ (67 անգամ). երկրորդ տեղում է Դանի Ալվեշին, այն էլ նրան զիջում է մեծ տարբերությամբ (47): Միակ թիմը, որ կարողացել է նրան կանգնեցնել, դա եղել է Էվերթոնը, սակայն ուելսցու դեմ թիմն օգտագործել է երկու պաշտպանների՝ Ֆիլ Նևիլին և Կոլեմանին (խոսքն այս մրցաշրջանի մասին է):

Ռոնալդոն գոլահար է...

2006 թ. օգոստոսից այս կողմ, Չեմպիոնների լիգայում, միայն Լիոնել Մեսսին է կարողացել Քրիստիանո Ռոնալդոյից ավելի շատ գոլեր խփել: Արգենտինացին հեղինակել է 32 գոլ, իսկ Ռոնալդոն՝ 26: Տոտենհեմից ո՞վ կկարողանա կանգնեցել նրան, որ դուրս չգա հարվածային դիրք: Դա մի հարց է, որը պարզ կդառնա այսօր կայանալիք հանդիպումից հետո միայն:

Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածներ ունեին կամ ունեն

Թե Ռոնալդոն և թե Բեյլը, վերջին շրջանում, ունեին վնասվածքներ և դեռ պարզ չէ, նրանք կարող են խաղադաշտում անցկացնել 90 րոպե, թե ոչ: Համենայն դեպս, վերջին լուրերի համաձայն, երկու ֆուտբոլիստներն էլ այսօր դուրս են գալու խաղադաշտ: Բեյլը՝ 28 օր չի կարողացել ամբողջական հանդիպում անցկացնել իր թիմի կազմում, քանի որ ստացել էր մկանային երկու վնասվածք: Նույնը կարելի է ասել նաև Ռոնալդոյի մասին, ով երկու անգամ՝ շուրջ երկու շաբաթ տևողությամբ, ստիպված էր բացակայել վնասվածքների պատճառով:

 

 Գարեթ ԲեյլՔրիստիանո Ռոնալդո
Տարիքը2126
Հասակը1.831.86
Քաշը72.578
Արագությունը36.8 կմ/ժ37.5 կմ/ժ
Տիտղոսներ09

ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում նրանց ցույց տված արդյունքները

 

ՎիճակագրությունԳարեթ ԲեյլՔրիստիանո Ռոնալդո
Գոլեր44
Գոլային փոխանցումներ62
Ճիշտ փոխանցումներ76%84%

Ֆուտբոլիստների տրանսֆերները

Միակ բանը, որ համեմատության ոչ մի եզրեր չունի, դա Ռոնալդոյի և Բեյլի տրանսֆերային արժեքն է, որը վճարել են ակումբներն իրենց ձեռք բերելու համար: Ռոնալդոն՝ Լիսաբոնի Սպորտինգից Մանչեսթեր Յունայթեդ էր տեղափոխվել 12.24 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց, սակայն Ռեալը նրա տրանսֆերի համար վճարել է 80 միլիոն: Իսկ Գարեթ Բեյլը՝ Տոտենհեմին արժեցել է ընդհամենը 5 միլիոն ֆունտ ստեռլինգ. ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել Սաութհեմպթոնից:

Վերջում նշենք, որ Ռոնալդոն Տոտենհեմի դեմ հանդես է եկել 14 անգամ և ոչ մի  անգամ պարտություն չի կրել (9 հաղթանակ և 5 ոչ-ոքի):

Просмотров: 248 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]