Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 5 » Կավանին «սպառնում» է Մեսսիին և Ռոնալդոյին
18:44
Կավանին «սպառնում» է Մեսսիին և Ռոնալդոյին
 Real-fc.do.am-ը վերջերս նմանօրինակ վերնագրով մի նյութ էր պատրաստել, սակայն տարբերությունն այն էր, որ Կավանիի փոխարեն գրված էր Ուդինեզիի ավագ Դի Նատեալեի անունը, ով այն ժամանակ մեկը մյուսի ետևից գոլերի հեղինակ էր դառնում:

Խոսքը «Ոսկե խաղակոշիկի» համար մղվող պայքարի մասին է, որին լուրջ հավակնություններ է սկսել ներկայացնել նաև Նապոլիի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին, ով, կիրակի օրը, դառնալով հետ-տրիկի հեղինակ՝ իր գոլերի քանակը հասցրեց արդեն 25-ի: Այդ ցուցանիշով, նա արդեն հավասարվել է Դի Նատալեին, իսկ առաջատարներ Մեսսիին և Ռոնալդոյին զիջում է ընդհամենը երկու գոլով:

Հետաքրքրական է, որ շուրջ երեք շաբաթ առաջ, երբ պատրաստել էինք վերը նշված հոդվածը, Ռոնալդոն և Մեսսին ունեին նույնքան գոլ, որքան հիմա, այսինքն՝ այդքան ժամանակ չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը, մինչդեռ Կավանին իր գոլերի պաշարն այդ ժամանակահատվածում ավելացրել է հինգով: Այդ հարցում անհաջող է սկսել հանդես գալ նաև Դի Նատալեն. իր գոլերի քանակը նախորդի հետտ ավելացրել է ընդհամենը մեկով:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ոսկե խաղակոշիկի»՝ Եվրոպայի լավագույն ռմբարկուի հավակնորդների ցանկը.

Քրիստիանո Ռոնալդո (Ռեալ) - 27 գոլ
Մեսսի 
(Բարսելոնա) - 27
Դի Նատալե
 (Ուդինեզե) - 25
Էդիսոն Կավանի (Նապոլի) - 25
Դիմիտար Բերբատով (Մանչեսթեր Յ.) - 20
Մուսա Սոու (Լիլ) - 20
Սամուել Էտո'Օ (Ինտեր) - 19
Կառլոս Տևես (Մանչեսթեր Ս.) - 19
Պապիս Սիսե (Ֆրայբուրգ) - 19
Մարկո դի Վայո
 (Բոլոնիա) - 19
Մարիո Գոմես
 (Բավարիա) - 19

Просмотров: 235 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]