Մադրիդի Ռեալն ու Տոտենհեմը, եվրոգավաթների շրջանակներում, միայն մեկ անգամ են իրար դեմ դուրս եկել (Uefa 85'), որում Արքայական ակումբը, Լոնդոնում, առավելության է հասել նվազագույն՝ 0-1 հաշվով, իսկ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:
Ընդհանուր: 7-7-9 Իր դաշտում: 4-4-2 Հյուրընկալվելիս: 3-2-5 Չեզոք դաշտում: 0-1-1
Տոտենհեմ vs Իսպանիա
Ընդհանուր:1-3-4 Իր դաշտում: 0-2-2 Հյուրընկալվելիս:0-1-2 Չեզոք դաշտում:1-0-0
Ինչպես տեսնում եք, Տոտենհեմը, եվրոգավաթներում, միայն մեկ անգամ է կարողացել հաղթանակ տոնել իսպանական ակումբների նկատմամբ, այն էլ հեռավոր 1963 թ., երբ Գավաթակիրների գավաթի մրցաշարում, 5-1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Մադրիդի Ատլետիկոյին: Այդ հաղթանակից հետո, Տոտենհեմն արձանագրել է երեք ոչ-ոքի և չորս պարտություն: