Главная » 2011»Апрель»6 » Կասիլյաս. Խոշոր հաղթանակը դեռ իրավունք չի տալիս մեզ թուլանալ
14:42
Կասիլյաս. Խոշոր հաղթանակը դեռ իրավունք չի տալիս մեզ թուլանալ
Ռեալի ավագ Իկեր Կասիլյասը Տոտենհեմի նկատմամբ տոնած խոշոր հաղթանակից հետո (4:0) ընդգծել է, որ այդ դիմակայությունում առայժմ ոչինչ պարզ չէ: Դարպասապահի խոսքերով, Լոնդոնում ամեն ինչ կարող է փոխվել:
"Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ 4:0 հաշվով հաղթանակից հետո պետք չէ մտածել պատասխան հանդիպման մասին: Դա դեռ իրավունք չի տալիս մեզ թուլանալ: Չեմպիոնների լիգայում չի կարելի թուլանալ: Հիշեք Մոնակոյի հետ խաղը, երբ երկու հանդիպումների արդյունքում նրանք հաղթեցին մեզ: Պետք է զգույշ լինել յուրաքանչյուր հակառակորդի հետ:
Մենք պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենանք այդ հանդիպմանը, քանի որ եզրափակիչը տևում է 180 րոպե, այլ ոչ 90, ինչպես ոմանք մտածում են: Այժմ մենք կենտրոնացած ենք ներքին առաջնության վրա, այնուհետև կվերադառնանք Չեմպիոնների լիգային” Կասիլյասի խոսքերն է մեջբերում AS-ը: