Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 6 » Մոուրինյո. Մենք լիովին արժանի էինք հաղթանակի
14:46
Մոուրինյո. Մենք լիովին արժանի էինք հաղթանակի
 Չնայած չորս անպատասխան գոլին «Տոտենհեմի դարպասը Չեմպիոնների լիգայի քառորորդ եզրափակչի առաջին հանդիպման ժամանակ, «Ռեալի գլխավոր մարզիչ  Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ առայժմ ոչինչ պարզ չէ։

 

«Այդպիսի բարձր մակարդակով տասը հոգով խաղալը երկար ժամանակ ցանկացած ակումբի համար դժվար է։ Երբ ես հանդիպում էի «Բարսելոնայի» հետ, և իմ թիմը մնացել էր 10 հոգով, կարելի էր միայն պաշտպանվել։ Դժվար թե «Տոտենհեմը կարողանար ավելին անել։ Մենք լիովին արժանի էինք այդ հաղթանակին, սակայն ես լավ չեմ զգում այժմ, քանի որ գիտեմ, թե ինչ է նշանակում հենց խաղի սկզբից մնալ 10 հոգով։ Այդ դեպքում, հնարավոր չէ խաղալ այն ֆուտբոլը, որը դու կարող ես։ Իհարկե, մենք դեռ կիսաեզրափակիչ դուրս չենք եկել։

 

«Շատ կարևոր է, որ մեր խաղացողները վերդառնում են շարք. ես խոսում եմ վնասվածքներ,  որակազրկումներ ստացած ֆուտբոլիստների մասին։ Որակազրկումները մեզ թույլ չեն տալիս տիտղոսներ նվաճել։ Կրկին դաշտ է դուրս գալիս Կական, և դա շատ լավ է, քանի որ նա մեծ փորձ ունի Չեմպիոնների լիգայում խաղալու։ Իգուաինը շատ լավ ռմբարկու է և նա մեզ պետք է։ Տեսնենք, թե ինչպես իրենց կզգան Քրիշտիանու Ռոնալդուն և Մարսելոն, սակայն այժմ, կարծես թե, նրանց մոտ ամեն ինչ նորմալ է։

 

«Ես շատ ջերմորեն եմ վերաբերվում Ռեդնապին։ Իմ թիմն էլ է մնացել 10 հոգով Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ։ Եթե այդ պահին հաշվի մեջ առաջ ես, ապա կարելի է պաշտպանվել, իսկ եթե պարտվում ես, ապա դա անլուծելի խնդիր է։ «Տոտենհեմը» չի հանձնվի պատասխան հանդիպման ժամանակ և ջանք չի խնայի Լոնդոնում առավելության հասնելու համար, - Մոուրինյոյի խոսքերն  է մեջբերում soccer.ru-ն։

Просмотров: 194 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 LilCasssss  
0
AYO ARJANI EIQQQQQQQ MOUR JAN..

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]