Главная » 2011»Апрель»6 » Ռոնալդո. «Պետք է նույն լրջությամբ մոտենալ պատասխան խաղին»
14:48
Ռոնալդո. «Պետք է նույն լրջությամբ մոտենալ պատասխան խաղին»
Մադրիդի Ռեալի առաջատար Քրիստիանո Ռոնալդոն միանգամայն գոհ է Տոտենհեմի հետ խաղում արձանագրված հաշվից (4-0): Նա անդրադարձել է այդ հանդիպմանը և նշել, որ պետք է նույն լրջությամբ մոտենալ նաև պատասխան հանդիպմանը:
«Ուրախ եմ, քանի որ թիմը շատ լավ հանդես եկավ և 4-0 հաշվից հետո մոտ է նպատակին: Նույն կերպ պետք է հանդես գանք նաև պատասխան հանդիպմանը, քանի որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել»,- մասնավորապես ասել է Ռոնալդոն:
Հավելենք, որ Ռոնալդոն՝ Տոտենհեմի հետ խաղում, Արքայական ակումբի չորրորդ գնդակի հեղինակն է: