Пятница, 10.04.2026, 05:35 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 6 » Ռեալը ջախջախեց Տոտենհեմին
14:49
Ռեալը ջախջախեց Տոտենհեմին
 Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Տոտենհեմի հետ առաջին հանդիպմանն արդեն, Մադրիդի Ռեալը գործնականում լուծեց հաջորդ փուլ դուրս բերող ուղեգրի հարցը: Արքայական ակումբը չորս անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, ինչն այդպիսի մակարդակի հանդիպումներում բավական մեծ արդյունք և առավելություն է:

Ռեալից դուբլ ձևակերպեց հիանալի հանդիպում անցկացրած Ադեբայորը, իսկ մյուս երկու գոլերն իրենց հաշվին գրանցեցին Անխել Դի Մարիան և Քրիստիանո Ռոնալդոն:

Հարկ է հավելել, որ երբ հանդիպման 15-րդ րոպեին, երբ հաշիվը 1-0 էր, դաշտից հեռացվեց լոնդոնյան ակումբի հարձակվող Պիտեր Կրաուչը: Նա հասցրեց այդքան կարճ ժամանակում երկու դեղին քարտ վաստակել և իր իր թիմին թողնել անչափ ծանր կացության մեջ:

Ռեալ-Տոտենհեմ՝ 4-0
(Ադեբայոր 4', 57', Դի Մարիա 72', Ռոնալդո 87')


Просмотров: 176 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 LilCasssss  
0
ARAJ REALSSSSS BOLORIN PETQ E JAXJAXES hands hands hands hands hands

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]