Главная » 2011»Апрель»6 » Սերխիո Ռամոս. «Պետք չէ խոսել կիսաեզրափակչից, քանի որ դա անհարգալից կլինի Տոտենհեմի նկատմամբ»
14:53
Սերխիո Ռամոս. «Պետք չէ խոսել կիսաեզրափակչից, քանի որ դա անհարգալից կլինի Տոտենհեմի նկատմամբ»
Մադրիդի Ռեալի պաշտպան Սերխիո Ռամոսը, Տոտենհեմի նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4-0), նշել է, որ գոհ է արձանագրված հաշվից:
«Մենք հասանք լավ արդյունքի: Տուն ենք մեկնում լավ տրամադրությամբ, քանի որ ամեն ինչ ճիշտ արեցինք: Կարծում եմ պետք չէ, որ խոսենք կիսաեզրափակչից, քանի որ դա անհարգալից կլինի Տոտենհեմի նկատմամբ»,- մասնավորապես ասել է Ռամոսը: