Մադրիդի Ռեալի լեգենդ Ռաուլը, ով այժմ հանդես է գալիս գերմանական Շալկե ակումբում, երեկ, գրավելով Ինտերի դարպասը՝ դարձավ բոլոր ժամանակների ակումբային մրցաշարերի լավագույն ռմբարկուն: Ռաուլն իր գոլերի քանակը հասցրեց 71-ի՝ առաջ անցնելով Միլանի ռմբարկու Ֆիլիպո Ինձագիից:
Real-fc.do.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում լավագույն տասնյակը.
Հավելենք, որ Ռաուլը, ընթացիկ մրցաշրջանում, կարող է էլ ավելի բարելավել իր գերազանց ցուցանիշը, քանի որ Շալկեի հետ բոլոր հնարավորություններն ունի պայքարը շարունակելու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: