Главная » 2011»Апрель»7 » Խավի. «Հիանալի կլինի Ռեալի հետ խաղալ կիսաեզրափակիչում»
16:45
Խավի. «Հիանալի կլինի Ռեալի հետ խաղալ կիսաեզրափակիչում»
Բարսելոնայի կիսապաշտպան Խավին, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ Շախտյորի հետ կայացած հանդիպումից հետո (5-1) շեշտել է իր թիմի վստահ խաղը, ինչպես նաև խոսել Ռեալի հետ, ՉԼ-ի կիսաեզրափակիչում հնարավոր դիմակայության մասին:
«Հիանալի հանդիպում անցկացրեցինք՝ մեծ քայլ կատարելով դեպի կիսաեզրափակիչ, - Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն: - ամենայն հավանականությամբ, կիսաեզրափակչում մենք կհանդիպենք Ռեալի հետ և դա հիանալի է: Արքայական ակումբի հետ հանդիպումները չեն կարող հոգնեցնել: Այն ֆուտբոլը, որ ցուցադրում են թիմերն այդ հանդիպումներում՝ դուր են գալիս ոչ միայն երկրպագուներին, այլ նաև ֆուտբոլիստներին»: