Главная » 2011»Апрель»7 » Պիկե. «Եթե Ռեալի հետ հանդիպենք կիսաեզրափակիչում, ապա կլինեն հրաշալի հանդիպումներ»
16:46
Պիկե. «Եթե Ռեալի հետ հանդիպենք կիսաեզրափակիչում, ապա կլինեն հրաշալի հանդիպումներ»
Բարսելոնայի պաշտպան Խերարդ Պիկեն, Շախտյորի նկատմամբ տոնած հաղթանակից հետո խոստովանել է, որ ՉԼ-ի կիսաեզրափակչի՝ Բարսելոնա-Ռեալ հնարավոր մրցակցությանը ինքն էլ է անհամբերությամբ սպասում:
«Ամբողջ Եվրոպան է սպասում այդ խաղի՞ն: Խոստովանեմ, որ ես նույնպես: Բոլորը սպասում են այդ դուելին, քանի որ երկու թիմերի միջև գոյություն ունի հին մրցակցություն: Եթե Ռեալի հետ հանդիպենք կիսաեզրափակիչում, ապա կլինեն հրաշալի հանդիպումներ»
«Շախտյորը հիանալի թիմ է և նրանց դեմ միշտ հեշտ չէ խաղալ: Կարծում եմ, որ այսօր ցույց տվեցինք լավ ֆուտբոլ և հասանք հիանալի արդյունքի՝ պատասխան հանդիպումից առաջ»,- մեջբերում է Պիկեի խոսքերը Goal.com-ը: