Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 7 » Corriere dello Sport. Մորատտին ցանկանում է Ինտեր հրավիրել Մոուրինիոյին կամ Գվարդիոլային
16:48
Corriere dello Sport. Մորատտին ցանկանում է Ինտեր հրավիրել Մոուրինիոյին կամ Գվարդիոլային
 Corriere dello Sport-ի տեղեկությունների համաձայն, Ինտերի նախագահ Մասիմո Մորատտին, մղձավանջային չորս օրերից հետո, երբ թիմը ջախջախիչ պարտություններ կրեց Միլանից (3-0) և Շալկեից (2-5), որոշել է այս մրցաշրջանից հետո պաշտոնից հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդոյին:

Նշվում է, որ Մորատտին ցանկանում է կրկին թիմ հրավիրել Ժոզե Մոուրինիոյին, ում հետ Ինտերը մեծ բարձրունքներ նվաճեց կամ էլ Պեպ Գվարդիոլային:

Վերոնշյալ պարտություններից հետո, ըստ էության, Ինտերը շատ քիչ հույսեր է պահպանում Չեմպիոնների լիգայի մյուս փուլ դուրս գալու և Իտալիայի չեմպիոնության համար մղվող պայքարում, ինչը մեծ ձախողում կարելի է համարել նախորդ տարվա համեմատ, երբ ակումբը նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները::

Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ ինքը՝ Մորատտին, Շալկեից կրած պարտությունից հետո նշել էր, որ Լեոնարդոյի հեռացման հարցը չի քննարկվում:

Просмотров: 202 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 LilCasssss  
0
vayyyyy lav chi

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]