Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 7 » Տոտենհեմը կարող է տուգանվել
18:29
Տոտենհեմը կարող է տուգանվել
 Լոնդոնի «Տոտենհեմը կարող է ՈՒԵՖԱ-ի կողմից պատժվել երկրպագուների կողմից հնչեցրած ռասիստական երգի համար: Հիշեցնենք, որ  երգը հնչել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի  «Ռեալի  հետ հանդիպման ժամանակ մրցակցի հարձակվող Էմանուել Ադեբայորի հասցեին:


Հանդիպումը կայացել էր երեքշաբթի Մադրիդում և ավարտվել էր «Արքայական ակումբի հաղթանակով' 4:0: Աֆրիկացի Ադեբայորը, ով ավելի վաղ ելույթ է ունեցել «Տոտենհեմի սկզբունքային մրցակից Լոնդոնի «Արսենալում, դարձավ դուբլի հեղինակ: Հարի Ռեդնապի թիմի երկրպագուները նրան են «նվիրել» վիրավորական երգ, որում շեշտը դրվում է  ֆուտբոլիստի ծագման վրա: ՈՒԵՖԱ-ի կողմից նախատեսված նվազագույն տուգանքը 20 հազար ֆունտ է:


«Տոտենհեմի ներկայացուցիչների խոսքերով, ակումբում ռասիզմն անընդունելի է, բայց միևնույն ժամանակ հավատում են, որ ըստ էության  երգը ռասիստական էր: Ինքը' Ադեբայորը, համոզված է, որ անհնար է ֆուտբոլում հաղթել ռասիզմը:


Առաջատար ֆուտբոլիստները փորձել են դա անել, բայց դա հնարավոր չէ; Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կարմիր քարտ ցույց տանք ռասիսիզմին: Բայց դա մարդկանց չի փոխում, դա նրանց կյանքի մի մասն է: Սամուել Էտո,Օ-ն էլ փորձեց  ինչ-որ բան փոխել, բայց դա ռասիստներին չկանգեցրեց»,-ավելացրել է սևամորթ ֆուտբոլիստը:

Просмотров: 205 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 LilCasssss  
0
ayoooooooo

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]