Главная » 2011»Апрель»7 » Ադեբայորին չի հետաքրքրում, թե ինչ են խոսում իր մասին
18:31
Ադեբայորին չի հետաքրքրում, թե ինչ են խոսում իր մասին
Մադրիդի Ռեալի հարձակվող Էմանուել Ադեբայորն ուշադրություն չի դարձնում մամուլում հնչող քննադատություններին, քանի որ գտնում է, որ դրանց մեջ օբեկտիվությունը քիչ տոկոս է կազմում:
«Իսպանական թերթեր չեմ կարդում, քանի որ դեռևս չեմ տիրապետում իսպաներենին: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են խոսում իմ մասին: Միանգամայն բնական է, որ ֆուտբոլիստի մոտ լինում է անկումներ և թռիչքներ: Մամուլը գրել էր, որ առաջնության վերջին խաղում, ես ամենավատն էի խաղադաշտում, սակայն Տոտենհեմի նկատմամբ տոնած հաղթանակից հետո՝ ես դարձա հերոս: Հավանաբար, նրանց կարծիքով, ես կրկին կլինեմ վատ ֆուտբոլիստ, եթե չկարողանամ գոլ խփել հաջորդ խաղում՝ Ատլետիկին»: