Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, 3 անգամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Զինեդին ԶիդանըՉեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կմասնակցի Ահմատ-Հաջի Կադիրովի անվան մարզահամալիրի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացրել է Չեչնիայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի նախարար Հայդար Ալխանովը:
Մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է մայիսի 9-ին: Ալխանովը նշել է նաեւ, որ շարունակվում են բանակցություններն ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ:
- Մենք հուսով ենք, որ մեծն Պլատինին կժամանի Գրոզնի: Զիդանն արդեն հաստատել է իր մասնակցությունն այս արարողությանը եւ հենց այդ պատճառով ես վստահ եմ, որ մարզահամալիրի բացումը կհիշվի ոչ միայն Չեչնիայի բնակչության, այլ նաեւ ֆուտբոլի բոլոր սիրահարների մոտ, - РИА "Новости"-ի հետ զրույցում ասել է Ալխանովը: