Пятница, 10.04.2026, 07:36 | Приветствую Вас Гость

ՓԱՌՔ ՔԵԶ ՉԵՄՊԻՈՆ

Главная » 2011 » Апрель » 8 » Մանչինի. «Ադեբայորի ճակատագիրը կորոշվի ամռանը»
15:23
Մանչինի. «Ադեբայորի ճակատագիրը կորոշվի ամռանը»
 Մանչեսթեր Սիթիի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ եթե Ադեբայորը ցանկանա մնալ Ռեալում, ապա Սիթին դեմ չի լինի դրան:

«Ուրախ եմ Էմմանուելի համար: Ռեալում նա ցուցադրում է հիանալի խաղ: Շնորհավորում եմ նրան Տոտենհեմի դարպասը խփած երկու գոլերի համար և անկեղծ հավատում եմ, որ Ադեբայորը կշարունակի նույն ոգով»

«Էմմանուելի ճակատագիրը կորոշվի ամռանը: Եթե նա ցանկանա մնալ Ռեալում, մենք մտադիր չենք խոչընդոտ հանդիսանալ դրան: Մենք ուրախ ենք Ադեբայորի համար, քանի որ նա հիանալի ֆուտբոլիստ է և լավ մարդ»,- մեջբերում է Մանչինիի խոսքերը Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ադեբայորը հունվարից վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի Ռեալում: Ֆուտբոլիստի տրանսֆերը պատկանում է Մանչեսթեր Սիթիին, որը գնելու համար, Արքայական ակումբը պետք է վճարի 17 միլիոն եվրո:

Просмотров: 213 | Добавил: Cristiano-777 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 LilCasssss  
0
GNA ADEBAYORRRRR

Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]