Главная » 2011»Апрель»8 » «ՄԻԼԱՆՆ» ՈՒ «ՌԵԱԼԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՏԱՅՎՈՅԻՆ
15:25
«ՄԻԼԱՆՆ» ՈՒ «ՌԵԱԼԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՏԱՅՎՈՅԻՆ
«Մարսելի» պաշտպան Տայե Տայվոն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից: Այս մասին բազմիցս հայտարարել է ինքը ֆուտբոլիսստը, սակայն թե որը կլինի նրա նոր ակումբը դեռ հարցական է: L’Equipe-ի տեղեկություններով, Տայվոյի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Միլանը», այլ նաև «Ռեալը»: Մոտ ժամանակներս ֆուտբոլիստի գործակալը բանակցություններ կվարի երկու ակումբների ներկայացուցիչներ հետ, իսկ ինքը ֆուտբոլիստը ռոսսոներների ղեկավարների հետ հանդիպման համար շուտով կայցելի Միլան: Ընդ որում «Ռեալը» նույնպես պայմանավորվածություն է ձեռք բերել Տայվոյի հետ հանդիպելու վերաբերյալ: Նշենք, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել դեռևս «Ինտերում» աշխատելու ժամանակ: