Главная » 2011 » Апрель » 9 » Ադեբայորը` ռասիզմի զոհ
14:38 Ադեբայորը` ռասիզմի զոհ |
Մադրիդի "Ռեալի" տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորը "Չեմպիոնների լիգայի" "Տոտենհեմի" հետ 1/4 եզրափակիչ փուլիի հանդիպումից հետո հայտարարել է, որ լոնդոնցիների երկրպագուները ողջ խաղի ժամանակ վիրավորում էին իրեն ռասիստական բացականչություններով. "Քո հայրըլողացնում է փղերի, իսկ մայրդ պոռնիկ է",-ըստ Ադեբայորի` այսպիսի բաներ էին բղավում տրիբունաներից. այս մասին հաղորդում է իսպանական Marca հանդեսը: Ինքը` ֆուտբոլիստը, այս առիթով ասել է հետևյալը. "Ինձնից շատ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ արդեն փորձել են վերջ տալ այդ երևույթին ու անտեսել ռասիստներին: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կարմիր քարտ ցույց տանք ռասիզմին, սակայն այդ երևույթը շարունակվում է: Սա շատ վատ է, պետք է ՈւԵՖԱ-ում ավելի լուրջ աշխատանք տարվի նման բաները վերացնելու ուղղությամբ":
|
|
Просмотров: 208 |
Добавил: Cristiano-777
| Рейтинг: 0.0/0 |
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
|
|